Արդեն 1358 մարդ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը
«Facebook» սոցիալական ցանցում ստեղծվել է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» անունով խումբ, որին այս պահին արդեն անդամակցում է 275 օգտատեր։
Խմբի նկարագրության մեջ գրված է, որ այս էջի պատրաստման համար պատճառ է հանդիսացել կաթողիկոսի հայտարարությունն առ այն, թե լեռներում գտնվող եկեղեցիների հետ ինքը գործ չունի։
Խումբը նախաձեռնել է «Arno Kur» անունով օգտատերը:
–Ժողովո՛ւրդ ջան, առաջարկում եմ օրինակ հուլիսի 24-ին` կիրակի, պատարագի ժամանակ բոլորս աղոթենք ու խնդրենք Աստծուն, որ օր առաջ սրան տանի դժոխք... մենք էլ կպրծնենք, ու գուցե սա բարեխոսի, իրա աշխարհիկ ախպերության էլ կանչի,–խմբի էջում գրել է «Arno Kur»–ը։
«Facebook» սոցիալական ցանցում նաև հարց է հրապարակվել՝ «Կո՞ղմ եք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռացվի Հայ Առաքելական եկեղեցուց»: Այս պահին հարցին դրական պատասխան է տվել 1358 մարդ, իսկ բացասական պատասխան՝ 180 մարդ։
Հիշեցնենք, որ նախօրեին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակել էր 1996թ.–ից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի մասին տեղեկատվությունը, լուսանկարներն և տեսանյութերը, որոնք բողոքի մեծ ալիք էին բարձրացրել «Facebook» սոցիալական ցանցում:
Բարձրացված խնդիրը Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը հասցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ստացել ցնցող պատասխան: Սամվել Կարապետյանը «ArmInfo» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, թե ինքը Գարեգին Բ-ին առաջարկել է նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղել Սանահինի խնդրի լուծմանը, որին ի պատասխան՝ կաթողիկոսը հայտարարել է, թե որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

7or.am