Լրահոս

20.07.2011 10:19


Ճապոնիայում ավելի քան 8000 մարդ տարհանվել է «Մա–օն» թայֆունի հետևանքով

Ճապոնիայում ավելի քան 8000 մարդ տարհանվել է «Մա–օն» թայֆունի հետևանքով

Ինչպես հաղորդում է «NHK» հեռուստաընկերությունը, Ճապոնիայում ավելի քան 8000 մարդ տարհանվել է «Մա–օն» թայֆունի հետևանքով։  Ճապոնական Հոնսյու կղզու հարավարևելյան հատվածում տեղի  ունեցած «Մա–օն» թայֆունի հետևանքով տուժել է 51 մարդ, իսկ  մեկը  համարվում է անհայտ կորած։

Երեքշաբթի օրը, երբ թայֆունը պտտվում էր Սիկոկու կղզու  ափերին մոտ, Տոչի արվարձանում գետի ափին հայտնաբերվել է առանց վարորդի փոքրիկ տրակտոր։ Ոստիկանությունը ենթադրում է, որ տրանսպորտային միջոցի  տիրոջը գետն է տարել, և փնտրում է այդ մարդուն։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ  Նովոստի» գործակալությունը, ավելի քան 50 մարդ տուժել է 16 արվարձաններում։  Մարդիկ  գլխի վնասվածքներ են ստացել այն բանի հետևանքով, որ  քամին նրանց կտրել է գետնից, ապա  ետ շպրտել։ Մարդիկ նաև  վնասվածքներ են ստացել քամու նետած  առարկաների հարվածներից։

Թայֆունի կենտրոնում քամու  արագությունը եղել է 30 մ/վ։ Թայֆունը դեպի արևելք է շարժվում 20 կմ/ժ արագությամբ։ Կինկո, Տոկայ և Կանտո շրջաններին էլ սպասում է ժամում 80 մմ տեղումներ անձրևի տեսքով։ Հոսնյուի  առափնյա շրջաններում ամբողջ օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, որոնց քանակը կարող է հասնել 200–450 մմ–ի, իսկ քամու ուժգնությունը կարող է հասնել 20–30 մ/վ–ի։

14 արվարձաններից շուրջ 2000 մարդ ինքնուրույն է տարհանվել, իսկ ևս 5250 մարդու իրենց ընտանիքներով առաջարկվել  է տարհանվել։

Հոսնյուի հարավում 130 ավիաչվերթ է հետաձգվել։

Ավտոմայրուղիների վրա դադարեցվել է տեղաշարժը։

Այս խորագրի վերջին նյութերը