Կարծիք

03.02.2022 16:00


Հարգելի վարորդներ, իսկ գիտե՞ք, թե ինչու են ձեր հանդեպ անպատասխան ու անպատիժ բռնի ուժ կիրառում

Հարգելի վարորդներ, իսկ գիտե՞ք, թե ինչու են ձեր հանդեպ անպատասխան ու անպատիժ բռնի ուժ կիրառում

Ոստիկանները բերման են ենթարկում վարորդներին՝ «չի թանկանալու» գրառմամբ պաստառներ ծառերին փակցնելու համար:

Հարգելի վարորդներ, իսկ գիտե՞ք, թե ինչու են ձեր հանդեպ անպատասխան ու անպատիժ բռնի ուժ կիրառում:

Ձեր հանդեպ բռնի ուժ են կիրառում, քանի որ լուռ են ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտը, ՀՀ-ում ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

Որոնք փաստացի՝ բռնապետության և բռնաճնշումների հովանավորն են:

Երևի կհիշեք, թե մի քանի տարի առաջ «50 դրամ»-ի ակցիաների ժամանակ նույն դեսպանները ինչ անհանգստություններ էին հայտնում, երբ մի ցուցարարի մի թթու բառ էին ասում, իսկ հիմա քարի պես լուռ են, քանի որ Նիկոլին համարում են «ժողովրդավարության բաստիոն»:

Հետաքրքիր է, իսկ Եվրոպայի և ԱՄն ժողովուրդները տեղյա՞կ են, թե ում առջև են խոնարհվում իրենց դեսպանները, իրենց ժողովուրդների համաձայնությունը ստացե՞լ են նման վարքագիծ դրսևորելու համար, թե մի քանի տարի հետո, կամ ավելի վաղ, կրկին խավյարային դիվանագիտության սկանդալային բացահայտիմների վկան ենք դառնալու, բայց այս անգամ ոչ թե Լուկա Վոլոնտիեի մասնակցությամբ , այլ նշված դեսպանների:

European Parliament
European Union in Armenia
U.S. Embassy Yerevan
German Embassy Yerevan
Ambassade de France en Arménie

Քրիստինե Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը