Այսօր Թբիլիսիում տեղի կունենա Բուրջանաձեի ամուսնու դատավարությունը
Այսօր տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու՝ Վրաստանի սահմանային ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեի նկատմամբ նախապատրաստական դատավարությունը։ Նիստը կկայանա Թբիլիսիի քաղաքային դատարանում։
Նախապատրաստական գործընթացի ժամանակ կքննարկվի մեղադրանքի և պաշտպանության ապացույցների ընդունման հարցը։
Ավելի վաղ նիստը նշանակվել էր հուլիսի 18–ին, սակայն դատախազի միջնորդությամբ այն հետաձգվել էր։
Նշենք, որ Բիցաձեին պետք է դատեն հեռակա կարգով, քանի որ նա թաքնվում է արդարադատությունից և գտնվում է հետապնդման մեջ։