Լրահոս

20.07.2011 09:59


Թուրքիայի վարչապետը նախատեսում է այցելել Գազայի հատված

Թուրքիայի վարչապետը նախատեսում է այցելել Գազայի հատված

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը դիտարկում է Գազայի հատված իր այցելության հավանականությունը։ Էրդողանն ասել է, թե Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է ճշտել՝ կա՞ արդյոք իր այցը խոչնդոտող որևէ հանգամանք կամ գործոն։

Թուրքիայի վարչապետի հայտարարությունը հնչել է Գազայի հատված մուտք գործելու պաղեստինցիների իրավունքների պաշտպանների հերթական փորձի համապատկերին։ Եթե Էրդողանի այցը տեղի ունենա, ապա հավանական է, որ թուրք–իսրայելական հարաբերություններում ճգնաժամն ավելի խորանա։

Այս խորագրի վերջին նյութերը