Քաղաքական

03.02.2022 12:42

Ալիևը բառացի կրկնեց Փաշինյանի միտքը Շուշիի «վատ վիճակի մեջ գտնվելու» մասին

Ալիևը բառացի կրկնեց Փաշինյանի միտքը Շուշիի «վատ վիճակի մեջ գտնվելու» մասին

Երեկ իր հերթական ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձավ նաև Շուշիին: «...Եթե հայերը նշում են որ Շուշին իրենց քաղաքն էր, ապա ինչո՞ւ էր այն գտնվում այդպիսի ողբալի վիճակում...», նշեց Ադրբեջանի նախագահը:

Ուշադրություն կարելի է դարձնել, որ Ալիևը փաստացի կրկնեց Փաշինյանի միտքը: Հիշեցնենք, որ վերջինս նախկինում հենց այդ պաթոսով միտք էր հայտնել, նշելով, թե «...եթե Շուշին հայկական քաղաք էր, ապա ինչու՞ էր այն այդքան դժգույն...»:

Կարելի է ասել, որ Ադրբեջանը, ի դեմս Փաշինյանի, գտել է իր համար արտահաստիքային քարոզչի, ով հայ հանրության համար մատչելի ձևով ներկայացնում է ադրբեջանական հիմնավորումները:

Նախ այն, որ Շուշին «ողբալի» վիճակում էր գտնվում, դա միայն Ալիևի և Փաշինյանի մտքում էր միայն: Համենայնդեպս, զարմանալի է, թե ինչու՞ էր Փաշինյանը 2020-ի ամռանը քեֆ անում իր բնութագրմամբ «գժգույն» քաղաքում:

Իսկ եթե ավելի լայն դիտարկենք հարցը, ապա Հայաստանի ո՞ր քաղաքը «դժգույն» չի համարվի Փաշինյանի դասակարգմամբ: Չարենցավանը՞, Արմավիրը՞, իսկ միգուցե Իջևանը՞:

Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա:

Բայց այստեղ հարցը ճաշակի մեջ չէ: Խնդիրը նպատակների մեջ է: Եվ հերթական անգամ կարելի է զարմանալ, որ Ալիևի և Փաշինյանի ճաշակներն ու խնդիրները համընկնում են: Իսկ միգուցե նրանց նպատականերն էլ՞ են համնկնում:

Մտածել է պետք դրա մասին և արագ հետևություն անել, քանզի ուշացումն այս հարցում, կարող է ճակատագրական լինել հայ ժողովուրդի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։