Լրահոս

20.07.2011 09:56


Սիրիայի Հոմս քաղաքում շարունակվում են սպանությունները

Սիրիայի Հոմս քաղաքում շարունակվում են սպանությունները

Սիրիայից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ Հոմս քաղաքում թաղման ժամանակ ամենաքիչը 10 մարդ է զոհվել։

Ականատեսները պնդում են, որ անվտանգության ուժերն ու «շաբիա» խմբավորման անդամները կրակ են բացել վերջին օրերին սպանվածների թաղման ժամանակ։

«BBC Russian»–ը տեղեկացնում է, որ սիրիացի իրավապաշտպանների տվյալներով՝ շաբաթ օրվանից Հոմս քաղաքում ամենաքիչը 50 մարդ է սպանվել։

Սիրիային օգնություն ցուցաբերող միջազգային կազմակերպություններից մեկի ներկայացուցչի խոսքերով՝ իրավիճակն այնտեղ շարունակում սրանալ։ Բռնության նոր բռնկում է սկսվել չորս ալավականների սպանությունից հետո, ովքեր անդամներ են այն կրոնական աղանդի, որին պատկանում է նաև նախագահ Բաշար Ասադը։

Այս խորագրի վերջին նյութերը