Կարծիք

03.02.2022 11:30


Իմացե՛ք` այս վաճառվածներն են դհոլ խփող դատախազի ու թմբուկ զարկող դատավորի դիրիժորները

Իմացե՛ք` այս վաճառվածներն են դհոլ խփող դատախազի ու թմբուկ զարկող դատավորի դիրիժորները

Մամիկոն Ասլանյանի,

Նարեկ Մանթաշյանի,

Առուշ Առուշանյանի,

Գառնիկ Իսագուլյան,

շուտով` Բորիս Բախշիյանի,

և այլ քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդումների թիրախում հայտնված հարյուրավորների համար բացի ներհայաստանյան խայտառակ իրավակիրառներից պետք է《շնորհակալ》լինենք նաև միջազգային ծախու, երկերեսանի ու երեսպաշտ գործիչներից, ինչպիսիք են ասենք` Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին կամ ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, հենց սրանք են ամեն օր《վիագրա》տալիս Նիկոլին, որ սա անխղճորոն բռնաբարում է Ֆեմիդային, հենց սրանք են ապօրինությունների, հակաիրավականության ու իրավաբարդակի հովանավորները։

Ամեն օր ավելի ու ավելի է հիմնավորվում կասկածս առ այն, որ այս ծախու կանայք գնված են հենց ադրբեջանական նավթադոլլարներով, այլապես սրանց աչքերն ինչպե՞ս չծակեց Արցախում թափված քիմիական զենքն, ինչպե՞ս սրանք չեն լսում Բաքվի բանտերից լսվող քաղբանտարկյալների հառաչը և ինչպե՞ս են ադրբեջանական ագրեսիայից Հայաստանը պաշտպանել փորձող մարդկանց դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումները կոչում դեմոկրատիա։

Իմացե՛ք` այս վաճառվածներն են դհոլ խփող դատախազի ու թմբուկ զարկող դատավորի դիրիժորները, սրանք են Ֆեմիդայի բռնաբար Նիկոլի կազմակերպած իրավական օրգիաների քավորը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը