Կարծիք

03.02.2022 11:28


Թուրքական ANADOLU-ն մեկ օրում երկու նյութ է նվիրել Ստամբուլ-Երևան չվերթին

Թուրքական ANADOLU-ն մեկ օրում երկու նյութ է նվիրել Ստամբուլ-Երևան չվերթին

Երևան- Ստամբուլ չվերթների վերաբացմանն է անդրադարձել թուրքական պետական ANADOLU գործակալությունը, որը փետրվարի 2-ին եկու նյութ է տեղադրել այդ «դարակազմիկ իրադարձության» վերաբերյալ...

Զավեշտ է, բայց փաստ. թուրքերը կապիտուլյանտ Նիկոլի օրոք՝ 2019 թ-ի նոյեմբերի վերջին դադարեցված Երևան-Ստամբուլ չվերթների վերաբացումը ներկայացնում են որպես Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորում՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ և փորձում են այն բավական «թանկով» վաճառել մեզ վրա...

Երկրորդ նյութում էլ, թուրքական գործակալությունը մանիպուլյատիվ վերնագրի միջոցով մի մարդու կարծիքը, ով կողմ է արտահայտվում Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության վերականգնման պահով, ներկայացնում է որպես «Երևանի բնակիչների կարծիք»...

Սպասելի էր...

Նիկոլ Անհողի թրքամետ և անողնաշար քաղաքականության արդյունքում Էրդողանը Երևան-Ստամբուլ չվերթի վերաբացումը, որից օգուտներ ունի հիմնականում Թուրքիան և որն անխափան գործել է մինչև 2019 թ-ի վերջերը, հիմա այնպես է ներկայացնում, որ շատ մեծ լավություն է անում հայերին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը