Աշխարհ

03.02.2022 18:15


«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահը հեռացել է պաշտոնից Նադալի մասին սկանդալային գրառումից հետո

«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահը հեռացել է պաշտոնից Նադալի մասին սկանդալային գրառումից հետո

«Բարսելոնայի» հիմնադրամի փոխնախագահ Ալֆոնս Գոդալը հեռացել է պաշտոնից «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալի մասին սկանդալային գրառումից հետո։

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ Նադալի հաղթանակից հետո Գոդալը Թվիթերում գրել էր, որ «թշնամական պետության ներկայացուցիչն» է տիտղոս նվաճել։

Կատալոնական ակումբի հիմնադրամի հովանավորներից մեկը սպառնացել է դադարեցնել համագործակցությունը, ինչից հետո Գոդալը որոշել է հեռանալ պաշտոնից, հաղորդում է Sport.es-ը։

«Իմ կարծիքը կարող է վնաս հասցնել հիմնադրամին, որոշ ընկերությունների և լրատվամիջոցների ճնշման հետևանքով։ Չեմ ցանկանում, որ իմ պատճառով հիմնադրամը գումար կորցնի։ Ես հեռանում եմ»,-գրել է Գոդալը Թվիթերում։

Գոդալը Կատալոնիայի անկախության կողմնակից է։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը