Լրահոս

20.07.2011 00:23


Հայտարարություն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղարի 2011 թ. հուլիսի 19-ի հայտարարության վերաբերյալ հայտնում է.

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը չի անդրադարձել Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական խնդիրներին, որոնց հիման վրա 2008 թ-ին նրան մեկ անգամ տրվել է տարկետում,
  • չի պարզաբանվել Ռաֆիկ Հովհաննիսյանի 2011 թ. հունիսին զորակոչի ենթարկելու հիմնավորվածությունը:

Վերստին հայտնում ենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2011 թ. հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը և հուլիսի 18-ին զանգվածային լրատվական միջոցներին ուղարկված գրութունը կազմվել է Ռաֆիկ Հովհաննիսյանի հոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանի կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա:

ՀՀ պաշտպանության նախարարության հերքման հաղորդագրության մեջ արձանագրվում է, որ իրապես տեղի է ունեցել միջադեպ. արգելվել է զինծառայողին օգտագործել բջջային հեռախոս: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ Ռաֆիկ Հովհաննիսյանի առողջական լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես նաև նրա եւ նրա հարազատների անվտանգության եւ հնարավոր ճնշումներից զերծ մնալու երաշխիքների բացակայությունը հիմք չեն տալիս վստահելու խնդրի հրապարակայնացումից հետո թե’ զինծառայողից, թե’ նրա ծնողից վերցված պարզաբանումներին:

Ռաֆիկ Հովհաննիսյանի հայրը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, հուլիսի 19-ին հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը