Հայաստան՝ դրսից ու ներսից զավթվող և քայքայվող երկիր
ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԴՐՍԻՑ ՈՒ ՆԵՐՍԻՑ ԶԱՎԹՎՈՂ ԵՎ ՔԱՅՔԱՅՎՈՂ ԵՐԿԻՐ
Բռնատիրությունն ու բոլշևիզմ էլ ինչպե՞ս են լինում։ Հետևողականորեն քանդվում են բոլոր ինստիտուտները․ չի հանդուրժվում իշխանությանը ոչ հաճո որևէ քայլ, անձ, միտք, կառույց․․․
Այս արշավի թիրախում են տեղական ինքնակառավարումը, դատական իշխանությունը, կրթական համակարգը, մամուլը, բոլոր հնարավոր հեղինակությունները, հայ մարդը։
Հասարակությունը կորցրել է վտանգի զգացողությունը, արտագաղթն է ապագայի տեսլականը․․․ Փնտրեք հեղինակություններ․ չկան, չկան որովհետև ոչ թե այդքան ամուլ է մեր միտքն ու տեսակը, այլ որովհետև գիտակցաբար, թիրախավորված լռեցրել, ահաբեկել, օտարել ու լուսանցքել են նրանց։
Իշխանությունն ահաբեկում, գնդակահարում է սահմանադրական պետությանը, այն պետությանը, որի ակունքներում ինքը չի էլ եղել, այդ թվում նրանց մեծամասնության ծննդյան թվի բերումով․․․ Նրանք մերժեցին ու ուրացան մեր պետականության ամենամեծ ծնունդներից մեկը՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ։
Այս ամենը կատարվել է հստակ մեթոդաբանությամբ և ծրագրով․․․․
Ոչ մի պատահական բան․ սա պետք էր կոտրելու մեր հանաքական դիմադրողականությունը, ուղենիշներն ու արժեքային ողնահարը․․․
Ի վերջո կասկածի տակ դնելու պետականության ապագան․
Եվ այս ամենը միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ․․․
ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, ընդդիմադիր գործիչների ապօրինի կալանավորումներ, քաղաքական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալներ, համատարած հուսահատություն․․․
ԲԴԽ-ն միանձայն քվեարկությամբ բավարարում է դատավոր Բախշիյանին ազատազրկելու միջնորդությունը։ Նրան չեն ներում անկախ դատավորի իր կեցվածքի համար, իշխանությանը չծառայելու համար․․․
Քանի- քանի ճակագագիր դուք խեղեցիք, այլ ոչնչատեսիլներ․․․Եվ մեր պետականությունը․․․

2.02.2022
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից