Կարծիք

02.02.2022 17:15


Հիմա մի օբյեկտիվ, անաչառ դատավորի նկատմամբ պետպատվերով ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել, մինչդեռ ձեր արձագանքն ու՞ր է

Հիմա մի օբյեկտիվ, անաչառ դատավորի նկատմամբ պետպատվերով ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել, մինչդեռ ձեր արձագանքն ու՞ր է

Դատավոր Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ակնհայտ անտարբերություն ցուցաբերող որոշ փաստաբանների վրա եմ զարմանում։ Գործընկերնե’ր, երբ օբյեկտիվ դատավորը պաշտպանության կողմի համար բարենպաստ դատական ակտ է կայացնում, գլուխ եք արդուկում, հաղթանա՜կ, եսիմ ի՜նչ՝ մոռանալով, որ դա առաջին հերթին արդարամիտ դատավորի շնորհքն է, հակառակ պարագայում՝ դե փորձեք հանրահայտ պատմուճանավոր ստրուկների մոտ արդյունքի հասնել։

Հիմա մի օբյեկտիվ, անաչառ դատավորի նկատմամբ պետպատվերով ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել, մինչդեռ ձեր արձագանքն ու՞ր է։ Հարգելինե’րս, կյանքն արդեն ապացուցել է, որ սեփական կաշվի կամ բարեկեցության վախից իշխանության ուղիղ աղիքում տեղավորվելը կամ սուտի չեզոքություն պահպանելը որևէ մեկին չի փրկելու խելագարների հեղինակած հերթական վերահաս վտանգից…

Ռաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը