Լրահոս

20.07.2011 09:26


Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ–ի դիտարկում կանցկացվի

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ–ի դիտարկում կանցկացվի

ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն այսօր՝ հուլիսի 20–ին, ղարաբաղաադրբեջանական շփման գծի մոտ դիտարկում կանցկացվի։

ԵԱՀԿ դիտարկումը հայկական կողմից կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հեդրիչը և Մարիուս Պուոձինուասը։

Ադրբեջանական կողմից դիտարկում կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Քրիստո Քիրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը։

Այս խորագրի վերջին նյութերը