Լրահոս

02.02.2022 09:46

Իշխանությունների հակաիրավական այս վարքագիծը սպառնում է Հայոց պետականությանը. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Իշխանությունների հակաիրավական այս վարքագիծը սպառնում է Հայոց պետականությանը. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը
ՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Արդեն տևական ժամանակ է ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն:
Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:
Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, երբ նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա:
Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:
Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը՝
1. Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:
2. Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:
3. Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:
4. Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
01.02. 2022թ.

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։