Լրահոս

19.07.2011 17:55


Ջավախքցիների ռուսաստանյան սփյուռք. «Վրաստանում հակահայ հիստերիա է շրջանառվում»

–Վերջին շրջանում վրացական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվում Վրաստանի ազգությամբ հայ և վրացի քաղաքացիների  միջև  միջադեպերի մասին։ Տեղ են գտել հրապարակումներ նաև Թբիլիսիում հայերի խմբերի ծեծի, իրավունքների  պաշտպանության համար ակտիվության դրսևորելու դեպքում հայերի նկատմամբ ճնշումների, հեռախոսային սպառանալիքների և ազգամիջյան ատելություն տարածելու վերաբերյալ,–ասված է Վարսատնի հասարակական և այլ կազմակերպություններին ուղղված՝ ջավախքցիների ռուսաստանյան սփյուռքի հաղորդագրության մեջ։

«Ռեգնում»–ը գրում է, որ հաղորդագրության հեղինակները ասում են, թե հակահայ հիստերիայի շրջանառությունը պայամանավորված է օրենսգրքում Վարաստանի խորհդարանի արած փոխփոխություններով, որի համաձայն հայկական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ է շնորհվում և ավելի  ուշ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններով, որով   հրաժարվում են ավելի վաղ խորհրդարանում ընդունված և նախագահի կողմից ստորագրված փոփոխություններից։

Ջավախքցիների ռուսաստանյան սփյուռքը դիմում է Վրաստանի հայկական համայնքին, Թբիլիսի քաղաքի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև իրավապաշտպան և այլ շահագրիռ կազմակերպություններին՝ հայտնաբերել, հավաքել և իրենց հանձնել հավաստի փաստեր այն հայերի  մասին, ովքեր ենթարկվում  են ճնշումների ազգային և կրոնական հողի վրա։

–Մենք խոստանում ենք, որ  կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները մեր  հայրենակիցների պաշտպանության համար, ինչպես նաև  միջոցներ կձեռնարկենք ճնշելու  ազգամիջյան լարվածությունը,–ասված է փստաթղթում։

Այս խորագրի վերջին նյութերը