Լրահոս

19.07.2011 17:36


Հայաստան–Ռուսաստան՝ 2։2

Հայաստան–Ռուսաստան՝ 2։2

Քիչ առաջ ավարտվեց Չինաստանում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության Հայաստան–Ռուսաստան դիմակայությունը։ Այն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։ Իրենց հանդիպումները խաղաղ ելքով ավարտեցին Գրիշչուկ-Մովսեսյան և Հակոբյան-Նեպոմնյաշչի զույգերը։ Գաբրիել Սարգսյանը 4–րդ խաղատախտակի վրա տանուլ տվեց Պյոտր Սվիդլերին։ Վերջին պարտիայում Լևոն Արոնյանը, ով առաջնության ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն է, խաղի 74–րդ քայլում կարողացավ սպիտակներով հաղթանակ պարգևել Հայաստանի շախմատի հավաքականին ու հավասարեցնել թիմային դիմակայությունը։

Երրորդ տուրից հետո Հայաստանը վաստակել է չորս միավոր։

Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի հավաքականը 1–ին մրցափուլում խոշոր՝ 3,5։0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի հավաքականին, իսկ երկրորդում ոչ ոքիով էր ավարտել ԱՄՆ–ի հետ hանդիպումը։

Չորրորդ տուրում Հայաստանի մրցակիցը Եգիպտոսի հավաքականն է։

Այս խորագրի վերջին նյութերը