Կարծիք

01.02.2022 13:17


Ազնիվ կլիներ՝ ԲԴԽ-ն նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է քաղբանտարկյալներ ազատած դատավորների վրա

Ազնիվ կլիներ՝ ԲԴԽ-ն նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է քաղբանտարկյալներ ազատած դատավորների վրա

Ամբաստանյալը դատական նիստին չի ներկայանում, նրա պաշտպանն էլ ասում է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ներկայանալ դատարան։ Դատավոր Բախշիյանն էլ որոշում է կայացնում ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն քրեական հետապնդման թույլտվություն տալու որոշում կայացնելուց արդեն իսկ ընդունել է, որ առերևույթ դատավորը անձին կալանավորել է ակնհայտ ապօրինի։ Նույնիսկ չանդրադառնալով այն հարցին, թե Բախշիյանը օրինական, թե անօրինական է անձին կալանավորել, ԲԴԽ որոշումից հետո արդարացի հարց է ծագում.

ԲԴԽ-ի կողմից կալանքի նման բարձր չափանիշ սահմանելուց հետո ինչպե՞ս է հենց ինքը ԲԴԽ-ն դատավորին կալանավորելու թույլտվություն տվել (հաղթահարելով իր իսկ կայացրած որոշման բարձր նշաձողը) և նման պայմաններում քանի՞ դատավոր պետք է կալանավորվի այս հոդվածով, առնվազն գոնե այն գործերով, որով վերադաս դատական ատյանները ստուգելով կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը կայացրել են որոշումներ անձանց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։ Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։

Ձեռքներդ հեռու պահեք մեր երկրից, պարոնա՛յք։ Սա նաև ձեր երեխաների ու թոռների երկիրն է։

Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը