ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրությո՛ւն, տվել է ՄԻԱՁԱՅՆ: Պատկերացնո՞ւմ եք՝ Դատավորներին պաշտպանող կառույցը ՄԻԱՁԱՅՆ ասում է՝ հետապնդե՛ք Դատավորին: Որոշ ժամանակ առաջ ասել էի՝ ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:
Բոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. առանց հարցնելու, հեզ ու խոնարհաբար։
Չափազանց կարևոր է, որ մասնագիտական համայնքը դիրքորոշում է արտահայտում այս խայտառակ բռնապետական իրավիճակի վերաբերյալ և ցանկացած միջոցառման ինքս ևս մասնակցելու եմ:
Հիշեցման կարգով՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնավարման հարցով (ի թիվս այլի՝ 65 տարին լրանալու մասով) դիմել էինք Սահմանադրական դատարան, այդ գործով նիստը նշանակված է ս.թ. փետրվարի 8-ին:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից