Հայկ Հարությունյան. «Հայաստանի Գիտպետկոմի կողմից Բյուրականի աստղադիտարանում կատարված «հայտնագործությունների» մասին»
ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսում, որ կայացել է հուլիսի 18-ին բավականին լուրջ մեղադրանքներ են հնչել Բյուրականի աստղադիտարանում «ֆինանսական խոշոր խախտումների» հայտնաբերման մասին, առանց այդ ձևակերպման հստակեցման: Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր քաղաքացի այդ ձևակերպման տակ կարող է պատկերացնել ցանկացած բան, ընդհուպ մինչև քրեորեն պատժելի հանցագործություններ, հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ անել: Եթե ձևակերպման այդ ոճը գիտպետկոմի նախագահի կողմից միտումնավոր չէր ընտրված Աստղադիտարանի և դրա ֆինանսական պատասխանատուների վարկաբեկման նպատակով, ապա անհասկանալի է դառնում պետական խոշոր պաշտոնյայի, մեղմ ասած, թեթև վերաբերմունքը եթեր տրվելիք և ԶԼՄ-ներում տպագրվելիք սեփական արտահայտության հանդեպ:
Խոսքը վերաբերում է այն փաստին, որ 2010թ. դեկտեմբերին հայ-ֆրանսիական համագործակցության համար Գիտպետկոմի կողմից աստղադիտարանի հաշվին փոխանցված գումարից տարվա սկզբում աստղադիտարանը վճարել է էլեկտրականության պարտքը փակելու և աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ համագործակցության նպատակով գումարները ծախսվելու էին տարվա երկրորդ կեսին, և բյուջեի գումարները ստանալուց հետո դրանք պետք է վերականգնվեին, իսկ էլեկտրականության գումարները չվճարելու դեպքում աստղադիտարանը կարող էր հոսանքազրկվել, քանի որ բազային ֆինանսավորման գումարները ստացվում են ամիսների ուշացումով: Իհարկե, Աստղադիտարանի ֆինանսավորման ներկա պայմաններում Գիտպետկոմում կարող են զարմանալ, որ աստղագետնեը դեռ շարունակում են աշխատել, իսկ աստղագետները դադարել են զարմանալ նաև աստղադիտարանի նկատմամբ արդեն ոչ միայն անտարբեր, այլ նաև նվաստացուցիչ վերաբերմունքից:
Հայկ Հարությունյան, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն