Եթե հանրությունը բոլոր մեթոդներով չպաշտպանի Բորիս Բախշիյանին, ապա այլևս թող երբեք չդժգոհեն բռնապետության հաստատումից, անարդարությունից, ԵԽԽՎ բանաձևից
ՈՒՐԵՄՆ ԱՐԺԱՆԻ ԿԼԻՆԵՆՔ
Պարզվում է, «հայրենի», այն է՝ բռնապետիկի գրպանային ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական գործ է թխվել և դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք առաջադրվել։ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխեց Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը։ Հիշու՞մ եք 2019թ․ Ռոբերտ Քոչարյանի, նույնպես կալանքը, որպես խափանման միջոց փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Հանկարծ, նույնպես «հայրենի», իրականում՝ բռնապետիկի գրպանային դատախազությունը «հայտնաբերեց» Դավիթ Գրիգորյանի «մութ անցյալը» և քր․ գործ հարուցվեց։
Պարզ է, չէ՞, թե ինչպես են սարքվում նման քրեական գործերը։ Բռնապետիկը կատաղում և կանչում է իր գրպանային «իրավապահ» մարմինների ղեկավարներին և ղժղժում․ «Արա՛, քեզ էսքան փող եմ տալի, էս ի՞նչ ա կատարվում։ Չգիտեմ, ինչ ուզում ես արա, վաղը դրան նստած տենամ»։ Եվ «խեղճուկրակ» ստրուկները կպնում են գործի։ Իրականում, համոզված եմ, այն դատավորները, ովքեր կոռումպացված են եղել և են, ում խիղճը մաքուր չի, երբևէ դեմ չեն գնա բռնապետիկի կամքին և հլու-հնազանդ կկատարեն վերևներից եկած պատվերները։ Անձամբ չեմ ճանաչում ոչ Դավիթ Գրիգորյանին, ոչ Բորիս Բախշիյանին, բայց և համոզված եմ, որ նրանք գործել են համաձայն օրենքի և իրենց մասնագիտական խղճին համապատասխան, ուստի և վստահ են եղել իրենց մասնագիտական անբասիրության մեջ։
Ի դեպ, սա բոլորին է վերաբերում և այն չի կարելի դիտարկել միայն իրավական հարթության մեջ, սա հստակ քաղաքական հարց է։ Եվ այս տեսակետից, եթե հանրությունը՝ ընդդիմություն, փաստաբաններ, հասարակական գործիչներ, բոլոր մեթոդներով չպաշտպանի Բորիս Բախշիյանին, ապա այլևս թող երբեք չդժգոհեն, բռնապետության հաստատումից, անարդարությունից, ԵԽԽՎ բանաձևից։ Ուրեմն, բոլորս արժանի կլինենք ստեղծված իրավիճակին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից