Լրահոս

19.07.2011 16:54


Ւսրայելական ռազմանավերը կասեցրել են «Ազատության նավատորմ 2» –ի մուտքը Գազայի շրջան

Ւսրայելական ռազմանավերը կասեցրել են «Ազատության նավատորմ 2» –ի մուտքը Գազայի շրջան

Իսրայելական հատուկ ջոկատայինները գրոհով վերցրել են Ֆրանսիայից Գազա ուղևորվող  «Դիգնիտ Ալ Կարամա» նավը։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրեսս» գործակալությունը։

Մինչև գրոհի անցնելը, նավը շրջապատվել է 3 իսրայելական ռազմանավերով։ Նավի կապիտանին հրամայվել է կանգնեցնել նավի շարժումը, սակայն նավը չի կանգնել, ինչից հետո էլ սկսվել է գրոհը։

Նավի վրա մոտ 20 մարդ կար։ Վիրավորվածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Այս նավը ստացավ «Ազատության նավատորմ 2» անվանումը։ Հիշեցնենք, որ առաջին Գազա ուղևորվող «Ազատության նավատորմը» 2010 թվականին բախվել էր իսրայելական ռազմական ուժերի հետ, ինչի հետևանքով զոհվել էր 9 մարդ, ինչը իր հերթին հանգեցրեց թուրք–իսրայելական հարաբերություննեում ճգնաժամի, որը շարունակվում է մինչ այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը