Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ վարչության պետերի մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը:
Խորհրդակցություններին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների, մշակույթի եւ հումանիտար հարցերի, բազմակողմ եւ երկկողմ համագործակցության, իրավաբանական վարչության պետերը եւ ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը դրական գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը եւ այս համատեքստում առանձնացրեցին ՀՀ Նախագահի հունվարին Հունաստան կատարած պետական այցի կարեւորությունն երկկողմ հարաբերություններին նոր լիցք եւ բովանդակություն հաղորդելու առումով: Ամփոփվեց նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հանգամանալից քննարկվեցին առեւտրա-տնտեսական կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակվեցին դրանք նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Այդ կապակցությամբ կարեւորվեց առաջիկայում նախատեսված տնտեսական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Հայկական կողմը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը: Համաձայնություն ձեռք բերվեց հայ-հունական համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում խթանելուն ուղղված հետագա քայլերի շուրջ:
Նույն օրը հունական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:
Փոխնախարարն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հունական կողմն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: