Կարծիք

31.01.2022 15:09


Ալիևը փաստացի սպառնում է հայ ժողովրդին՝ եթե փոխեք Փաշինյանի իշխանությունը, ապա Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա

Ալիևը փաստացի սպառնում է հայ ժողովրդին՝ եթե փոխեք Փաշինյանի իշխանությունը, ապա Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակի նման բան չասաց, սակայն նրա խոսքերի շարադրանքը հենց դրա մասին էր:

Ալիևը կրկին նշեց, թե իբր Ադրբեջանը հաղթել է ՀՀ Երկրորդ ու Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նա Նիկոլ Փաշինյանի անունը չնշեց, քանզի նա իր համար այլևս լուրջ մրցակից չէ: Այլ հարց է ՀՀ նախկին նախագահների խնդիրը: Նրանց կառավարման ժամանակ էր, որ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին բերեց պարտություն: Ըստ Ալիևի, դա նշանակում է, որ Հայաստանն այլևս երբեք Քոչարյանին և Սարգսյանին չպետք է բերի իշխանության, հակառակ դեպքում, ըստ նրա, Ադրբեջանը «...տեղում կոչնչացնի հայկական ռևանշիզմի դրսևորումները...»:

Ադրբեջանցի փորձագետները Ալիևի այս խոսքերը պարզաբանելիս ավելի անկեղծ են բացահայտում Ադրբեջանի մտադրությունները: Ըստ նրանց, Հայաստանի փուլային կործանման գործընթացը արդեն կյանքի է կոչվում, և Փաշինյանը դարձել է այդ գործընթացում նրանց ամենահարմար գործընկերը: Եվ քանի դեռ առկա է Ռուսաստանի գործոնը, Ադրբեջանը չի կարող միանգամից բաց պատերազմ սկսել Հայաստանի գրավման համար:

Պետք է նշել, որ սրանք շարքային տեսակետներ չեն, այդ մասին արդեն բացահայտ քննարկումներ են սկսվել ադրբեջանմական և թուրքական վերլուծական հատվածներում: Ընդվորում, շատերը նկատել են, որ ռուս-արևմտյան հակադրության այս փուլը կարող է պատմական դեր կատարել թուրք-ադրբեջանական երազանքները կյանքի կոչելու համար:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը