Նավթային պաշարներով Վենեսուելան աշխարհում առաջին տեղը զբաղեցրեց
ՕՊԵԿ–ի տարեկան վիճակագրական տվյալների հաշվետվությամբ՝ Վենեսուելան նավթային ապացուցված պաշարներով 2010թ. վերջի տվյալներով աշխարհում դուրս է եկել առաջին տեղը (296,5 մլրդ բարել)՝ շրջանցելով Սաուդյան Արաբիային։
2010թ. Վենեսուելայում նավթային պաշարների գնահատականն աճել է 40,4%–ով և գերազանցել է Սաուդյան Արաբիայի պաշարները (264,5 մլրդ բարել)։
Տեղեկացնենք, որ Իրանի նավթային ապացուցված պաշարները նույնպես աճ են արձանագրել՝ 10,3%–ով՝ հասնելով մինչև 151,2 մլրդ բարելի։ Իրաքում այն աճել է 24,4%–ով ու այժմ կազմում է 143,1 մլրդ բարել։
ՕՊԵԿ պետությունների նավթային ապացուցված պաշարների ծավալը 2010թ. աճել է 12%–ով և կազմել 1,19 տրլն բարել։ Աշխարհի ամբողջ նավթային պաշարների ՕՊԵԿ–ի մասնաբաժինը կազմել է 81,3%։
ՕՊԵԿ–ը ստեղծվել է 1960թ. սեպտեմբերին։ Նրա մեջ ընդգրկված է 12 երկիր՝ Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Քաթարը, Լիբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորը և Անգոլան։ Շտաբ–բնակարանը Վիեննայում է։