Աշխարհ

31.01.2022 12:40


Սան Պաուլոյում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել. տարերային աղետի հետևանքով 18 մարդ է մահացել (տեսանյութ)

Սան Պաուլոյում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել. տարերային աղետի հետևանքով 18 մարդ է մահացել (տեսանյութ)

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում կիրակի գիշեր տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին, այս մասին հայտնել է նահանգապետ Ժոաու Դորիան:

Ինչպես մասնավորեցնում է բրազիլական Globo հեռուստաալիքը, հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել, ինչը հանգեցրել է բնակելի տների փլուզման նահանգի մի շարք համայնքներում:

Տեղի իշխանությունների խոսքով՝ առանձին շրջաններում 12 ժամում մոտ 115 մմ տեղումներ են գրանցվել: Տարածաշրջանի համանուն մայրաքաղաքում ստեղծված բարդ իրավիճակով պայմանավորված՝ կիրակի չեղարկվել է պատվաստումների գործընթացը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը