Լրահոս

19.07.2011 16:47


Գերմանիան առաջարկել է ստեղծել ԵՄ զինված ուժերի միասնական շտաբ

Գերմանիան առաջարկել է ստեղծել ԵՄ զինված  ուժերի միասնական շտաբ

Ինչպես հայտնում է «FOCUS»–ը, Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանն աջակցել են Եվրամիության զինված ուժերի  միասնական շտաբ ստեղծելու գաղափարին։

Համապատասխան պաշտոնական հայտարարությունը ստորագրել են երեք պետությունների արտգործնախարարներ Գիդո Վեստերվելը, Ալեն Ժյուպեն և Ռադոսլավ Սիկորսկին։

Գերմանիայի արտգործնախարարությունում մասնավորապես նշել են, որ աճող ճգնաժամերի, առանձին պետությունների հնարվորությունների սահամափակության և ակնկալիքների մեծացման պայմաններում ԵՄ զիված ուժերի  միասնական շտաբ ստեղծելը ավելի  քան անհրաժեշտ է։

Իր հերթին մեծ  Բրիտանիան կտրուկ  դեմ է արտահայտվել։ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուիլյամ Հեյգը (William Hague) ծրագիրն անվանել  է չարդարացված թանակ։ Բացի դա, նրա խոսքերով՝ դա կհանգեցնի ՆԱՏՕ–ում արդեն առկա ենթակառուցվածքներին զուգահեռ հրամանատարական երնթակառուցվածքներ ստեղծելուն։

Հիշեցնենք, որ  սա քննարկելու առիթ էր  տվել ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար, բարոնուհի  Քեթրին Էշտոնի զեկույցը, որտեղ նշվում է ԵՄ շրջանակներում ռազմական ենթակառոցվածքների աշխատանքի բարելավման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը