Գերմանիայում «ծիածանային գավաթների»՝ կելտական ոսկու գանձ է հայտնաբերվել
Հյուսիսարևելյան Գերմանիայում սիրողական մակարդակի հնագետը կելտական ոսկե մետաղադրամներով հնագույն պահոց է հայտնաբերել: Տեղի մշակույթի նախարարության տվյալներով՝ սա կելտական ոսկու հայտնաբերման առաջին դեպքն է Բրանդենբուրգի տարածքում։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Live Science-ին։
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 41 ոսկե մետաղադրամ։ Մասնագետների գնահատմամբ՝ դրանք հատվել են մ.թ.ա. 125-30 թվականների միջև՝ երկաթե դարի վերջում: Հատկանշական է, որ այս ժամանակահատվածում կելտերը չեն ապրել ժամանակակից Բրանդենբուրգ նահանգի տարածքում։ Գտածոն թույլ է տալիս ենթադրել, որ երկաթե դարի Եվրոպայում լայնածավալ առևտրային ցանցեր են եղել:
Ուռուցիկ ձևի պատճառով մետաղադրամները regenbogenschüsselchen անվանումն են ստացել, ինչը գերմաներենից թարգմանվում է «ծիածանային գավաթներ»։ Լեգենդ կա, որ նման մետաղադրամներն ընկել են ուղիղ երկնքից և հաջողություն բերել, ինչպես նաև ունեցել են բուժական հատկություններ։ Հավանաբար, նման պատմություններն ի հայտ են եկել այն պատճառով, որ գյուղացիները անձրևից հետո կարող էին իրենց դաշտերում ոսկե մետաղադրամներ գտնել։

Աղբյուրը՝ news.am