Հուլիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժերար Կոլոմբին (Gerard Collomb):
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, որը պայմանավորված է երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական ամուր կապերով եւ այսօր գոյություն ունեցող սերտ միջպետական համագործակցությամբ:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց հայ-ֆրանսիական բազմաբովանդակ համագործակցության զարգացումը` մասնավորապես ընդգծելով քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, ապակենտրոնացված փոխգործակցության ոլորտներում նշանակալի ձեռքբերումները:
Կողմերը անդրադարձան 2010թ Երեւանում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին` նշելով, որ նման միջոցառումների պարբերականությունը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Զրուցակիցները կարեւորեցին նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում ֆրանսահայ համայնքի կարեւոր ներդրումը: Այս կապակցությամբ Ժերար Կոլոմբն ընդգծեց ֆրանսահայերի ներդրումը Ֆրանսիայի եւ իր կողմից ղեկավարվող քաղաքի զարգացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ժերար Կոլոմբը, գոհունակություն հայտնելով Երեւանի եւ Լիոնի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ, անդրադարձան այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքների գլխավոր ասամբլեայի նախապատրաստական աշխատանքներին:
ՀՀ արտգործնախարարն ընդունել է Լիոնի քաղաքապետին