Ամերիկյան գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նույն անկողմնում ծնողների հետ քունը չի խանգարում երեխայի մտավոր և սոցիալական զարգացմանը։ Նյու Յորքում գտնվող համալսարանի հետազոտողները հարցաքննել են ցածր եկամուտ ունեցող 944 ընտանիքի 1–3 տարեկան երեխաներին։ Հենց նման ընտանիքներում են երեխաները քնում ծնողների հետ։ Մասնագետները ստուգել են նրանց մաթեմատիկական կարողությունները, կարդալու ունակությունը, սոցիալական պահվածքը և նույնիսկ գերակտիվությունը, և համեմատել այն երեխաների տվյալների հետ, ովքեր ծնողներից առանձին են քնում։ Պարզվել է, որ երկու խմբերի երեխաների զարգացման մակարդակը միանման է։ Հետազոտողներն ընդգծել են նաև, որ խոսքը միայն այն դեպքերի մասին է, երբ ծնողների ու երեխայի համատեղ քունը նրանցից որևէ մեկի համար ֆիզիկական անհարամարություն չի առաջացնում։ Բացի այդ, սա չի վերաբերում նաև մեկ տարին չլրացած երեխաներին, քանի որ նորածինների շրջանում ծնողների հետ քնելը մեծացնում է հանկարծամահության հնարավորությունը։
Երեխաներին թույլատրվում է քնել ծնողների հետ