ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվային սպառնացել է Ռուսաստանի սահմանների մոտ ուժերի ավելացմամբ
ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, սակայն սրման դեպքում դա կստիպի Ռուսաստանին «թանկ վճարել», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովստի»-ին՝ վկայակոչելով թուրինյան La Stampa թերթում հրապարակված հարցազրույցը։
«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Ոչ ոք շահագրգռված չէ զինված հակամարտությամբ: Քաղաքական լուծման դեպքում մենք բոլորս շահում ենք»,-ասել է Ենս Ստոլտենբերգը։
Բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի անդամները «պատրաստվել են վատագույնին»։
«Եթե Ռուսաստանը ևս մեկ անգամ ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, նա ստիպված կլինի ծանր գին վճարել տնտեսական և քաղաքական պատժամիջոցների միջոցով: Մենք Ուկրաինային օգնություն կտրամադրենք՝ աջակցելու նրա ինքնապաշտպանության իրավունքին, և, բնականաբար, պատրաստ ենք նաև պաշտպանել բոլոր դաշնակիցներին, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,-ասել է նա։
«Եթե Ռուսաստանի նպատակն է ավելի քիչ ՆԱՏՕ-ի զորքեր ունենալ իր սահմաններին, ապա այս պարագայում նա կհասնի հակառակ արդյունքի: Ագրեսիայի դեպքում մենք այս անգամ ավելի շատ ուժեր կուղարկենք»,-ասել է Սթոլթենբերգը La Stampa-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև, որտեղ Մոսկվան պնդել է, որպեսզի դաշինքի զորքերը չտեղակայվեն Ռուսաստանին սահմանակից նահանգներում: