Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիոնի քաղաքապետ, Լիոնի համայնքային միության նախագահ Ժերար Կոլոմբին:
Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դեր ունի ապակենտրոնացված համագործակցությունը: «Ուրախ եմ, որ համագործակցությունը Լիոնի և Երևանի միջև շարունակվում է և իր նպաստն է բերում երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Հայ-ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և փոխադարձ համակրանքը հնարավորություն է տվել մեր հայրենակիցներին լիարժեքորեն ինտեգրվելու ֆրանսիական հասարակության մեջ, ամբողջովին դրսևորել իրենց ունակություններն ու հնարավորությունները:
Համոզված եմ, որ Երևանի և Լիոնի համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է նոր նախաձեռնություններով ու հստակ ծրագրերով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին, նրա աշխատակազմին և Լիոնի խորհրդի անդամներին` հայերի և Հայկական հարցի նկատմամբ ուշադրության և սատարման համար: «Մեր ժողովուրդը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր հասկանում են իր ցավը, ովքեր ճանաչում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը` պայքարելով ժխտողականության դեմ»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիոնի քաղաքապետին