Լրահոս

19.07.2011 15:31


Ֆիտնեսի հարավկորեացի սիրահարները ցնցել են 39–հարկանի շենքը

Ֆիտնեսի հարավկորեացի սիրահարները ցնցել են 39–հարկանի շենքը

Սեուլում առևտրագրասենյակային 39–հարկանի շենքը սկսել է ցնցվել այն պատճառով, որ սենյակներից մեկում ֆիտնեսի աշխույժ պարապմունքներ են ընթացել։ Նման եզրահանգման են եկել փորձագետները, ովքեր հետաքննում էին շենքի ցնցվելու պատճառները։ «Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլին։ Շենքի ցնցվելը տևել է մոտ 10 րոպե։ Շենքում և հարևանությամբ գտնվող մարդիկ վախեցել են և խուճապահար սկսել են լքել այդ շրջանը։ Մասնագետների կարծիքով՝ ֆիտնեսի դասընթացի ժամանակ շենքի ներքին ցնցման հաճախականությունը համընկել է արտաքին ցնցման հաճախականության հետ և նման ցնցում առաջացրել։

Ապացուցելու համար այս տեսակետի ճշմարտացիությունը մասնագետները փորձել են վերականգնել տեղի ունեցածը։ 12 հոգուց բաղկացած կամավորների խումբը սկսել է աշխուժորեն ֆիտնես պարապել, և շենքի ցնցվելու պատմությունը կրկնվել է։ Այժմ մարզադահլիճը չի աշխատում։

Այս խորագրի վերջին նյութերը