Լրահոս

19.07.2011 15:18


ՀՀ առաջին և երրորդ նախագահները անմիջական երկխոսությա՞ն կանցնեն

ՀՀ առաջին և երրորդ նախագահները անմիջական երկխոսությա՞ն կանցնեն

Հուլիսի 19-ին համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անդրադարձել են ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ինչպես նաև ղարաբաղյան հարցին։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք առաջին և երրորդ նախագահների անմիջական երկխոսությունը, Մկրտիչ Մինասյանը պատասխանել է, թե քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, ամեն ինչ հնարավոր է։ Ռուբեն Հակոբյանն էլ ասել է, թե նրանք վաղուց երկխոսում են 6+5 ձևաչափով, իսկ ինչ վերաբերում է նրանց անմիջական շփմանը, ապա նա Մինասյանի հետ համաձայնել է. «Ամեն ինչ հնարավոր է»։

Բանախոսները քննարկել են նաև ղարաբաղյան հարցը։

-Այսօր բացառիկ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հարցում։ Պարզ է, որ միջնորդ պետություններն ունեն իրենց հստակ շահերը։ Մեր դիվանագիտությունը վերջին 12 տարիների ընթացքում կարողացել է օգտվել Ադրբեջանի «ոչ»–ից։ Հիմա էլ Հայաստանը կարող է օգտվել, բայց, կրկնում եմ, այստեղ շահերի բախում կա, տարբեր շահեր կան,–ասել է Ռուբեն Հակոբյանը։

Մկրտիչ Մինասյանն իր հերթին ասել է.

–Ադրբեջանցիներն ասում են, որ իրենց այդ սկզբունքները չեն ընդունում, ասում են՝ եկեք անցնենք համագործակցության տարրերին։ Այսինքն՝ նրանք միջնորդներին ասում են, որ իրենց մշակած սկզբունքներն անընդունելի են Ադրբեջանի համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը