Կարծիք

28.01.2022 18:28


Քոչարյանի օրոք ռազմական շքերթ էինք անցկացնում, թշնամիներին խաղաղություն պարտադրում, իսկ սրա օրոք Կոռոնավիրուսով հիվանդացած ղեկավարը սուտմեռուկ է ձևանում

Քոչարյանի օրոք ռազմական շքերթ էինք անցկացնում, թշնամիներին խաղաղություն պարտադրում, իսկ սրա օրոք Կոռոնավիրուսով հիվանդացած ղեկավարը սուտմեռուկ է ձևանում

Առաջին նկարում Ռոբերտ Քոչարյանն է, ում օրոք 20.08.2001 թվականից հունվարի 28 ֊ը պաշտոնապես սկսվեց նշվել որպես բանակի օր, այդ օրն իրավամբ տոն էր` հաղթանակած ու պետականակերտ զինվորի տոնը` Արցախի Պետական Պաշտպանության Կոմիտեի, Արցախի Առաջին և ՀՀ Երկրորդ Նախագահի առաջնորդությամբ։

Երկրորդ նկարում տեղ գտած երևույթը ՀՀ բանակը կազմաքանդողն է, ով գոռում էր`《դուխո՜վ》, բայց ոչնչացնում զինվորի հաղթական ոգին, ում օրոք զենքերը փտեցվեցին, դրանցից զարդեր պատրաստվեցին, թշնամին մուղամի ու թեյախմության կանչվեց, իսկ հաղթանակը պահելու փոխարեն մուրվեց խաղաղություն, ով Եռատոնը դարձրեց Արցախն ազատագրողների դատապարտման օր, ով դավադիր պարտության մատնեց Հայաստանն ու Եռաբլուրի մասնաճյուղեր ստեղծեց ողջ երկրով մեկ` տոպրակներում նեխացնելով հայրենիքի համար կյանք տված Տղերքի դիերը։

Այսօր Նախագահ Քոչարյանը շնորհավորեց հայ ժողովրդին, հայոց բանակին, հույս ու վստահություն հայտնեց` էլի ենք ունենանալու խաղաղության և պետականության երաշխավոր մարտունակ և ուժեղ բանակ, իսկ Ամենադավաճանը, որ առիթ ֊ անառիթ ճամարտակում էր, լայվախաբ անում ժողովրդին, այնքան հիվանդ է իբր, որ հեռախոսի ստեղնաշարն էլ չի կարող գտնել, իսկ իրականում Քոչարյանի օրոք ռազմական շքերթ էինք անցկացնում, թշնամիներին խաղաղություն պարտադրում, իսկ սրա օրոք երկրիս երեք անգամ պատվաստված ու երկու անգամ Կոռոնավիրուսով հիվանդացած ղեկավարը սուտմեռուկ է ձևանում, որ Քոչարյանի առջև ծնկի եկած հայր ու որդի Ալիևներից երկրորդը լկտիաբար չծաղրի` նոլդու՜, Փաշինյա՜ն ...

Դեռ հաղթելու՜ ես, հայական բանա՛կ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение (2 человека и на открытом воздухе)

Այս խորագրի վերջին նյութերը