Կարծիք

28.01.2022 15:12


Հակաժողովրդավարությունը բերեց մեզ էս օրին հասցրեց

Հակաժողովրդավարությունը բերեց մեզ էս օրին հասցրեց
Աղետից հետո Հայաստանում շատ են հնչում մտքեր, թե ժողովրդավարության պատճառով հասանք էս օրին։
Իրականում լրիվ հակառակն է․ հակաժողովրդավարությունը բերեց մեզ էս օրին հասցրեց։ Հիշենք։ Ժողովրդավարության անունից իշխանությունը զավթեցին հակաժողովրդավարները և քանի՞ հակաժողովրդավար քայլ արեցին աղետի նախապատրաստական փուլում։

- Ազգային ժողովը շրջափակեցին

- Ասֆալտին փռելու օպերացիա իրականացրին
- Հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների
- Շինծու գործեր սարքեցին Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան
Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Մանվել
Գրիգորյանի, Ռուբեն Հայրապետյանի և այլոց վրա
- Սպանեցին Մանվել Եղիազարյանին, որը չէր ընդունել իր
դեմ հարցուցած քրեական գործը, հացադուլ էր հայտարարել
ու մահացել։
- Շրջափակել տվեցին դատարանները, ատելություն էին
տարածում դատավորների դեմ։
- Շինծու գործ սարքեցին Սահմանադրական դատարանի
նախագահ Հրայր Թովմասյանի դեմ
- Շինծու գործեր էին փորձում հարուցել Հրայր Թովմասյանի
ընտանիքի անդամների դեմ
- Շինծու գործեր էին սարքում դատավորների դեմ։ Անգամ
Բարձրագույն որակավորման կոմիտեի պետին էին ուղարկել
դատավորի ատենախոսություն քչփորի։ Նա էլ հոժարաբար
արել էր
- Ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի գրառումով,
խախտվում էր անմեղության կանխավարկածներ
- Երկրի առողջապահության նախարարը հայտարարեց, որ չի
կատարելու դատարանի որոշումը
- ԱԱԾ ուղարկում էին լրատվամիջոցների վրա, 5-րդ ալիքի
սեփականատերի՝ Արմեն Թավադյանի դեմ շինծու գործ էին
հարուցել
- Հայաստանում գործում էր իշխանությանը կից
ինքնիրավչության խմբակ, որը հաշվեհարդար էր տեսնում
այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իշխանության
քննադատում էին
- Փորձում էին Սահմանադրական դատարանը ցրելու
ապօրինի հանրաքվե անել
- Սահմանադրական դատարանի երեք դատավորի
ապօրինաբար, Ազգային ժողովի քվեարկությամբ հեռացրին
աշխատանքից
- Ոստիկանության, ԱԱԾ-ի պետերին նշանակում էր գործադիրի
ղեկավարը՝ վարչապետը (ժառանգություն նախորդ
իշխանությունից)։

- Ազգային ժողովի կայուն մեծամասնություն կոչվածը մնաց

նփոփոխ ու իշխող ուժը տեր ու տնօրենն է ԱԺ-ում

(ժառանգություն նախորդ իշխանությունից)

Այս ամենը միայն աղետից առաջ։ Աղետից հետո ընդհնարապես ժողովրդավարություն բառը գործածելն այս բորշում անիմաստ է։

Այսպիսով, երբ դատարանները շրջափակելուց սրտներս կանգնում էր ու դեմ էինք արտահայտվում, Հրայր Թովմասյանի սիրուն աչքերի կամ հանրապետականների պեչատի համար չէր, այլ երկրի ժողովրդավարությունը ապահովող կառույցների պահպանման համար էր։

Այլ հարց ա, որ աշխարհում շատ ժողովրդավար երկրներ իրենց երկրի զարգացման համար կայուն ժողովրդավարություն են ստեղծել, բայց ժողովրդավարության անունից իրենց երկրի շահերի համար հակաժողովրդավար դիլետանտ կամ դավաճանների են կարգում ղեկավար այլ երկրներում, որոնք միայն գոռում գոչում ու ստում են, թե ժողովրդավարությունն այն է միայն, երբ ժողովուրդն է ընտրում իշխանություններին։

Էնպես որ, եթե մեր երկրի հիմքը Արցախն ա, դա դեռ չի նշանակում, որ պիտի հակաժողովրդավար, հակաիրավական, հակասոցիալական երկիր լինի Հայաստանը, որ միայն մեկ անձի կամ մեկ թիմի համար հարմարավետ լինի։
Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը