Կարծիք

28.01.2022 13:15


Գողացված տոնը և մեր անելիքը

Գողացված տոնը և մեր անելիքը

Հունվարի 28–ը որպես տոնական օր հայկական օրացույցից գողացվեց 2020–ի նոյեմբերի 9–ին։

Առնվազն 2020–ի հոկտեմբերի 19–ից սկսած ՀՀ իշխանությունը գիտակցված մսաղացի մեջ է մտցրել մեր զինվորներին ու նյութական վնասներ հասցրել մեր բանակին (հետո բացատրվեց, որ դա արվել է, որպեսզի չասեն «Նիկոլ դավաճան»)։ Հայոց բանակը դրանից հետո շատ լուրջ իմիջային հարված ստացավ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Մինչև այդ դրվել էին մայիսի 9–ի Եռատոնը կորցնելու հիմքերը։ Դա տեղի ունեցավ 2018–ի մայիսի 9–ից սկսած՝ Արցախի հարցով բանակցությունները փակուղի մտցնելով, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելով, հայ–ռուսական հարաբերությունները փչացնելով, հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քարոզ իրականացնելով, պետական կառավարման համակարգը ամբոխավարացնելով, բանակը վարկաբեկելով, պետական բյուջեն սեփական դրամապանակի պես օգտագործելով, գռեհիկ կոռուպցիոն համակարգ ներդնելով, թայֆայապետություն կառուցելով ․․․

Հունվարի 28–ից առաջ «փողոցայինները» գողացան մայիսի 9–ը։ Գողացան, քանզի, լինենք անկեղծ, դրանից առաջ անհրաժեշտ խորությամբ չէին գնահատվել տոները, անտեր էր թողնվել հաղթանակը։

Հիմա սեպտեմբերի 21–ն օրացույցից կորցնելու ճանապարհին ենք։ Ու որպեսզի դա տեղի չունենա՝ անհրաժեշտ է նախ իշխանափոխություն։

Ի դեպ, իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է սեպտեմբերի 21–ը պահելու, հունվարի 28–ը վերականգնելու և մայիսի 9–ի մասին երազելու համար։

Իշխանափոխությանը պետք է հաջորդի հանրային մթնոլորտի կտրուկ փոփոխությունը, բանակի վերազինումն ու արդիականացումը, արդյունավետ պետական կառավարման համակարգի կառուցումը, տնտեսության զարգացումը և այլն, և այլն, և այլն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը