Լրահոս

19.07.2011 14:58


Իրանը մտադիր է ներգրավել Հայաստանին

Հոկտեմբերին տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվում Իրանի դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամովը չի բացառել այդ հանդիպմանը Հայաստանին ներգրավելու հնարավորությունը։

«Առաջիկայում, հնարավոր է, այդ հանդիպմանը մասնակցելու համար հայկական կողմին ներգրավելու հարցը քննարկվի»,–ասել է դեսպանը։

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել էին նաև ապրիլի 16–ին և 9 կետից բաղկացած հռչակագիր էին ստորագրել։ Բացի այդ, որոշել էին, որ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա օգոստոսին Նախիջևանում։

Այս խորագրի վերջին նյութերը