Քաղաքական

28.01.2022 11:35

Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի․ «Հայաստան» դաշինք

Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի․ «Հայաստան» դաշինք

Սիրելի’ հայրենակիցներ,

Հայոց Բանակը երեսուն տարեկան է։ Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր․ այն ձևավորվեց ազատագրական պայքարի բովում, կոփվեց ու կայացավ՝ պաշտպանելով մեր նորանկախ պետականությունը, երաշխավորելով մեր անվտանգությունն ու արձանագրելով հաղթանակներ։

Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայության սերն ու ակնածանքը, արժանապատվությամբ ու հպարտությամբ ամրացրել մեր հավաքական ոգին։

Սիրելի’ հայրենակիցներ,

Հայոց բանակը, լինելով մեր անկախ պետականության անբաժան մասը, անցնում է փորձությունների միջով, դիմագրավում ծանր մարտահրավերներ։ Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի։

Մենք հավատում ենք, որ միասին վերակերտելու ենք մեր բանակի ոգին ու մարտունակությունը, արժանապատիվ խաղաղություն ենք հաստատելու մեր հայրենիքում, անառիկ ենք պահելու մեր սահմանը։ Մենք պարտք ենք իրենց արյամբ մեր հողը սրբացրած հայ զինվորին, հայոց մայրերին և պատասխանատու սերունդների առջև։ Հայոց պետականության զորացմանը պիտի լծվենք ազգովի, միասնական կամքով ու վճռականությամբ։

Տոնդ շնորհավոր, Հայոց Բանակ։ Փա’ռք մեր հերոսներին, հայ սպային, հայ զինվորին։ Մենք միասին կերտելու ենք նոր հաղթանակներ։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

28.01.2022

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։