Մկրտիչ Մինասյան. «Դեռ վաղ է վերջնական գնահատական տալ, բայց...»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «ՀԱԿ–իշխանություն» երկխոսությանը՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասել է.
–Պետք է ընդունենք, որ նոր մշակույթ է ձևավորվում մեր իրականության մեջ։ Ես՝ որպես հայ մարդ, ողջունում եմ սա, որովհետև այն կարծրատիպը, որ ընդդիմությունը իշխանության հետ պետք է թշնամական հարաբերությունների մեջ լինի, կարծում եմ՝ սա հայի կերպարի մեջ չտեղավորվող գաղափար է։ Փառք Աստծո, կարծես թե մենք այդ գաղափարից ձերբազատվում ենք։ Իհարկե դա չի նշանակում, որ դրանով բոլոր խնդիրները լուծվում են, բայց երբ կա կամք բանակցել, տեսակետներ հակադրել ու համադրել, դա իմ կարծիքով ողջունելի տարբերակ է։ Դեռ վաղ է վերջնական գնահատական տալ, բայց ինչ գործընթացը սկսվել է, ես այն ողջունում եմ։
Մինասյանը նաև ավելացրել է, թե իրենք պատրաստ են երկխոսել ոչ միայն ՀԱԿ–ի, այլն նաև ցանկացած այլ քաղաքական ուժի հետ։

7or.am