Սիրիայի Հոմս քաղաքում բախումների հետևանքով 13 մարդ է զոհվել
«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին, փոխանցում է, որ երկու օրում ցուցարարների և սիրիական զինվորականնենրի միջև տեղի ունեցած բախումները 13 մարդու կյանք են խլել երկրի մեծությամբ երրորդ Հոմս քաղաքում։
«13 մարդ է զոհվել երեկ և այսօր Հոմս քաղաքի տարբեր շրջաններում զինվորական գործողություն իրականացնելու ընթացքում»,–գործակալությունը մեջբերել է Ռահմանի խոսքերը։
Սիրիայում նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը սկսվել են մարտի կեսերից։ Դրանք սկսվել են երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքից ու արագորեն տարածվել Սիրիայի ամբողջ տարածքով։ «ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ սիրիական իշխանությունները ռազմական տեխնիկա են կիրառում բողոքի գործողությունները ճնշելու համար։
Ավելի քան երեք ամիս շարունակվող բողոքի գործողությունների ժամանակ անվտանգության ուժերի աշխատակիցների հետ բախումների հետևանքով, ըստ իրավապաշտպանների տվյալների, զոհվել է ավելի քան 1300 մարդ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել են 340 զինվորական և անվտանգության ուժերի աշխատակիցներ։