Կարծիք

27.01.2022 18:51


Հայ ժողովուրդն այս անգամ էլ Թուրքիայից իմացավ, թե ինչ են անելու ՀՀ իշխանության ներկայացուցիչները

Հայ ժողովուրդն այս անգամ էլ Թուրքիայից իմացավ, թե ինչ են անելու ՀՀ իշխանության ներկայացուցիչները

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ այցելի Թուրքիա։ Հայաստանի իշխանավորների արվելիք քայլերի մասին մենք հերթական անգամ իմանում ենք թուրք պաշտոնյաներից։

Ի դեպ, Չավուշօղլուն ասել է նաև, որ մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու են Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Մինչդեռ օրերս տված հարցազրույցում Փաշինյանը խոսել էր միայն Միրզոյանի այցի մասին, այն էլ՝ թեական տարբերակով։

Չավուշօղլուն, փաստորեն, հստակություն մտցրեց, և հայ ժողովուրդն, ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս անգամ Թուրքիայից իմացավ, թե ինչ են անելու ՀՀ իշխանության ներկայացուցիչները։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը