Հակոբ Ավետիքյան. «Այս ամբողջն իշխանության համար կծառայի ընդդիմությանը փչացնելու միջոց»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, որ այն դրական երևույթ է երկրի ներքին մթնոլորտը հանդարտեցնելու առումով, բայց հասարակությանը մեծ հաշվով ոչինչ չի տա։
–Ես չգիտեմ. բացի մթնոլորտի հանդարտեցումից՝ անմիջական որևէ բան չի տա։ Այն հարցերը, որոնք առաջին նիստում դրվել են, չեմ կարծում՝ դրական փոփոխություններ կդնեն կենսական ապրուստի իմաստով,–ասել է նա։
Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն արևելյան «բազար» է հիշեցնում։
–Այդ «բազարում» վաճառողն, օրինակ, ասում է, թե ապրանքի գինը 200 է, իսկ գնորդն ասում է՝ 50 է, իսկ հետո սկսում են իրար մոտենալ ու մոտենալ,–ասել է նա։
Հարցին՝ ո՞վ է գնորդը, և ո՞վ է վաճառողը՝ Հակոբ Ավետիքյանը պատասխանել է՝ երկուսը գնորդ են, երկուսը՝ վաճառող։
–Ես չեմ կարծում՝ կհանդիպեն իրար. ի վերջո, այս ամբողջն իշխանության համար կծառայի ընդդիմությանը փչացնելու միջոց, իսկ ընդդիմությանը՝ ասելու՝ ժողովո՛ւրդ, տեսե՛ք՝ մենք գնացինք նույնիսկ ա՛յս քայլին, նույնիսկ բանակցեցինք, բայց այս իշխանությունները նույնն են, հետևաբար, պետք է շարունակել պայքարը։ Առայժմ տպավորությունը սա է,–ասել է նա։
Հարցին, թե հասարակությունը չի՞ հիասթափվում ընդդիմությունից այս պահվածքի համար, Հակոբ Ավետիքյանը պատասխանել է՝ անշուշտ հիասթափվում է։
–Հասարակության և ժողովրդի պահանջները կյանքի բարելավման են ձգտում, և ներկայիս ճգնաժամային վիճակից դուրս գալու որևէ բան օրակարգում ես չեմ տեսնում։ Ես ճգնաժամ ասելով նկատի ունեմ ֆինանսատնտեսական ճգնաժամն ու արտագաղթը,–ասել է նա։
Ասուլիսին ներկա հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն էլ հակադարձել է, թե ՀԱԿ–ն իշխանությունների հետ միայն մե՛կ հարց է քննարկում՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։

7or.am