Լրահոս

19.07.2011 13:47


Կոչ մամուլի ակումբներին

Երեկվանից Facebook սոցիալական ցանցում բողոքի ալիք բարձրացրեց UNESCO-ի Համաշխարհային   մշակութային  ժառանգության  ցուցակում գրանցված X դարի Սանահինի  հայտնի  վանական  համալիրի վիճակի մասին` մամուլում հրապարակված տեղեկատվությունն ու լուսանկարները: 15 ամիս  առաջ ՀՀ  վարչապետի խոստումը հուսադրել, էր, թե ուր որ է սրբատեղին կփրկվի, սակայն սպասումները  չարդարացան:

Սանահինն այսօր կործանման  եզրին է, նրա վանքերի ու մատուռների տանիքներին  աճած  թփերն ու  ծառերը անտառ են հիշեցնում, ողջ տանիքը ծորում է:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում մամուլի ակումբներին քննարկման թեմաների շարքում ներառել Սանահինի վանական համալիրի վիճակի հարցն ու հրավիրել դրա հետ առնչություն ունեցող հյուրերի:

Լայն հասարակական քննարկումն ի զորու է ստիպել պատկան մարմիններին փրկել մեր պատմությունը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը