Լրահոս

19.07.2011 13:50


«Forbes» ամսագրի ներկայացրած տվյալները բանիմացության պակա՞ս են

«Forbes» ամսագրի ներկայացրած տվյալները բանիմացության պակա՞ս են

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մեկնաբանելով «Forbes» ամսագրի ներկայացրած տվյալները, ըստ որոնց Հայաստանն աշխարհում տնտեսական ցուցանիշներով նախավերջին՝ 176–րդ տեղում է, ասել է. «Այսպիսի աժիոտաժ է առաջանում, որովհետև կա անաչառ և օբյեկտիվ ինֆորմացիայի լուրջ դեֆիցիտ։ Երբ կարդում ես իշխանամետ լրատվամիջոցների թերթերը, բավական վարդագույն տեսարանների ես հանդիպում, իսկ ընդդիմադիր մամուլում ստացվում է ճիշտ հակառակը՝ կարծես դժոխքում ենք ապրում։ Երբ չկան ներքին անաչառ գնահատականներ, ստիպված դիմում ենք արտաքին աղբյուրների, որոնք էլ կարող են տարբեր կերպ ներկայացնել»։

Նրա խոսքերով՝ ինքը հակված չէ մտածել, որ դա կարող է պատվեր լինել։

–Սա ուղղակի բանիմացության ո՛չ բարձր մակարդակի արդյունք է,–նշել է տնտեսագետը։

Թ. Մանասերյանի համոզմամբ՝ աղբյուրի քննադատության հետ մեկտեղ կառավարությունը պետք է ներկայացնի իրական խոչընդոտները, մեր տնտեսության ցավոտ կետերը, դրանց շուրջ անելիքները։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն էլ համարում է, որ այժմ բարոյական, հոգեբանական մթնոլորտի մի նոր փուլում ենք, որ ավելի ճիշտ է բնորոշել լրատվական «беспредел» անունով։

–Այդ գործակալությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան իրենց մեջ ընթացող պայքարը դրսևորելու միջոց։ Լրատվամիջոցները ոչ մի զսպում չունեն։ Ակնհայտ լրատվական պատերազմ է,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը