Տնտեսական

19.07.2011 13:06


Թ. Մանասերյան. «Տնտեսությունը կրիայի քայլերով է առաջ գնում»

Թ. Մանասերյան. «Տնտեսությունը կրիայի քայլերով է առաջ գնում»

–Մենք հո գիտենք մեր տնտեսության վիճակը։ Սա այն չէ, ինչ մենք կարող ենք անել։ Սա Հայաստանի տնտեսության ներուժը չի. ամոթալի եմ համարում կրիայի քայլերով առաջ գնալը,–ընդգծել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության վիճակին ու հավելել, որ եթե իշխանությունը վճռական լինի բարեփոխումների հարցում, և հստակ դրվեն ուղղությունները, ապա տնտեսությունն արագորեն առաջ կգնա։

Մանասերյանը նշել է, որ, ի տարբերություն անցած տարվա, երբ գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում էր, այս տարի գոնե քայլեր են արվում։

–Բազմիցս ասել ենք, որ կաբինետներից չի՛ կարելի գյուղատնտեսություն ղեկավարել. գնացեք գյո՛ւղ… գնացե՛ք կո՛վ կթեք, եթե պետք է, ի՞նչ է եղել, ցո՛ւյց տվեք,–ասել է բանախոսը՝ ավելացնելով, որ անցած տարվա համեմատ դա դրական է։

Անդրադառնալով մյուս ոլորտներին՝ տնտեսագետը նշել է, որ շինարարությունը դեռ չի արթնացել, տեղական արդյունաբերությունը բավական ծանր վիճակում է. «Մինչև չարթնանա տեղական արտադրությունը, մենք՝ որպես ներկրող երկիր, պարտքով ապրող երկիր ենք լինելու, և այս խնդիրները միշտ մնալու են»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը