Կարծիք

26.01.2022 20:52


Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակը անարգելու հերթական տրյուկն է դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան»

Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակը անարգելու հերթական տրյուկն է դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան»

Հայոց Բանակի օրը պետականորեն չնշելու, Բանակը անարգելու հերթական տրյուկն է դավադիր ստրուկի «կորոնա օպերացիան»։ Սա մարդկանց մտքից, կյանքից և գաղափարներից Հայոց Բանակը ոչնչանելու, հետևողականորեն իրականացվող թուրք-ադրբեջանական քաղաքականություն է: Ուզում են թափ հաղորդել հակաբանակային շարժմանը, զրոյացնել մեր անվտանգության երաշխավոր Հայոց Բանակի իմիջը, կոտրել մեր անվտանգության ողնաշարը։

Հայոց Բանակի ստեղծումն ու հզորացումը, իմ և հազարավոր հայորդիների կյանքի նպատակն ու ուղին է եղել, այսօր այս թուրքական դրածոների ձեռամբ ոչնչացվում է մեր ազգային արժանապատվության ու անվտանգության կռվան Հայոց Բանակը։

Ի հեճուկս այս դավադիրների, կոչ եմ անում մեծ շուքով, ուժով ու միասնականությամբ համահայկական զարթոնքի վերածենք հունվարի 28-ը, Հայոց Փառապանծ Բանակի տոնը: Մեր ազգային արժանապատվությամբ՝ փառք ու պատիվ տանք Հայոց Բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր հայորդիներին, նվիրյալյներին, հանուն Հայրենիքի մարտիրոսված մեր քաջարի եղբայրներին։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը