Չորս մարդու մահվան պատճառ դարձած «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ձերբակալված է
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 16-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել էր 73-ամյա Ժորժիկ Բադալյանի վարած «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Ժորժիկ Բադալյանը և ուղևորներ` 63-ամյա Լարիսա Դուրգարյանը, 32-ամյա Աստղիկ Բադալյանը և 11-ամյա Անի Իսպիրյանը տեղում մահացել էին, իսկ 7-ամյա Ռազմիկ և 3-ամյա Արգիշտի Բադալյանները, 43-ամյա Վարդան Կարապետյանը և 31-ամյա Աիդա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Պատահարից հետո «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել էր փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը 33-ամյա Տիգրան Ռաֆայելյանն է, որը հուլիսի 18-ին, ժամը 17.50-ին, ներկայացել է բաժին:
Չորս մարդու մահվան պատճառ դարձած «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը ձերբակալված է