Լրահոս

19.07.2011 12:22


35 սպաների տրամադրվեցին ծառայողական բնակարաններ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 18-ին այցելել է Հայաստանի հարավարևելյան սահմանային շրջան և մասնակցել 35 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` նախարարը նշել է, որ պետությունն անում է հնարավորինս ամեն ինչ սպաների կենցաղային խնդիրները լուծելու համար, որպեսզի նրանք մտածեն միայն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու և զինվորական գործին ամբողջությամբ նվիրվելու մասին, ինչն էլ կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը:

Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալեցին պաշտպանության նախարարին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բանակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով:

Նախարարն այցելել է նաև սպայական նորակառույց ակումբ` հագեցած մարզական գույքով, համակարգիչներով և ժամանացի համար անհրաժեշտ այլ պարագաներով:

Այս խորագրի վերջին նյութերը