Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է Հայաստանում լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների մասին հերթական եռամսյակային զեկույցը: Հաշվետու եռամսյակում(2011 ապրիլ-հունիս) դիտարկվել է լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնությունների, այլ տիպի ճնշումների, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը: «Այս դասակարգմամբ նայելիս տեսնում ենք, որ իրավիճակը բավական մտահոգիչ է: Ի տարբերություն այս տարվա առաջին եռամսյակի, երբ ֆիզիկական բռնությունների դեպքեր ընդհանրապես չեն եղել, այս եռամսյակում նման երկու փաստ է արձանագրվել»,-նշել է բանախոսը։
Ներկայացվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների վեց դեպք է արձանագրվել՝ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված 15 դեպքի համեմատ: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 2 դեպք է արձանագրվել՝ առաջին եռամսյակում արձանագրված 4 դեպքի դիմաց:
Աշոտ Մելիքյան. «Իրավիճակը բավական մտահոգիչ է»

7or.am